Ցտեսություն-ցնծություն

Մայիսի 26, 2023թ․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 2022-23 ուստարվա շրջանավարտների տոնախմբություն
Հասցե՝ Մայր դպրոց, Բաբաջանյան 25
Շրջանավարտների թիվը՝ 118
Իրականացումը՝ Ցտեսություն նախագծով
Կազմակերպիչ՝ Վիկտորիա Հակոբյան
Խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Դաշնակահար՝ Լիլիթ Վերմիշյան
Պարուսույց՝ Կարինե Գրիգորյան
Գործիքային երաժշտություն՝ Արամ Սարգսյան և «Զենիթ» բենդ
Ազգային նվագարաններ՝ Արթուր Գևորգյան, Լաերտ Գրիգորյան
Սրահի ձայնի, էկրանի պատասխանատու՝ Էմիլ Զաքարյան
Հագուստները՝ կրթահամալիրի Քոլեջի
Սրահի նվեր-ձևավորումը՝ շրջանավարտների

10։00-ից՝ միասնական ֆոտոպլեներ Մայր դպրոցի փառատոնային պուրակում
11։00՝ «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբության մեկնարկ Մարմարյա սրահում.

Ծրագրում՝

Շրջանավարտների շքերթ Մարմարյա սրահում
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ողջույնը շրջանավարտներին
Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»՝ տոնական վալս
Ջոն Տեր Թադևոսյան «Երևան»՝ հանրակրթական երգչախումբ
«Կարնո հարսանեկան քոչարի»՝ միասնական պար
«Քերծի»՝ պար բեմադրությամբ
«Հանինա» «Դոնի յար» «Մայրոքե» «Հայրո» միասնական պարերգեր
«Փափուռի» միասնական պար
Շառլ Ազնավուր »For Me Formidable» հանրակրթական երգչախումբ
Առնո Բաբաջանյան «Ազգ իմ փառապանծ» հանրակրթական երգչախումբ
« Յարխուշտա» միասնական բեմադրությամբ պար
Պարատուն

Երևան

Իմ հայրն ու իմ որդին ես դու Նոր պարն ու հին այգին ես դու իմ դարն ու իմ հին Ուրարտու։

Երևան իմ բարի քաղաք , Երևան իմ քարի քաղաք , Ուր գնամ միշտ քեզ եմ ես հիշում։

Ում սիրեմ ,ինձ դու ես գերում Ուր լինեմ ինձ տուն ես բերում Ուր չվեմ քո բունն եմ թևում։

Երևան իմ բարի քաղաք , Երևան իմ քարի քաղաք, Ուր գնամ միշտ քեզ եմ ես հիշում։

Համբարձման ծես․ համագործակցային նախագիծ Օհանավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանի հետ

Մայիսի 17-ին 5-6 տարեկանների հետ իրականացրեցինք համբարձման ծես Օհանավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանի սաների հետ։ Եկեղեցու բակում հավաքվել էին սովորողներ,ծնողներ, զբոսաշրջիկներ և ուսուցիչներ։
Օրվա խորհուրդն ամփոփվեց Հովհանավանքի քահանայի հետ հանդիպման ժամանակ։
5-6 տարեկանները երգեցին համբարձման երգեր, շարական, զրուցեցին քահանայի հետ։ Ստացան մանուկների օրհնություն ըստ եկեղեցական կարգի։
Օրն ամփոփեցինք եկեղեցու բակում ուրախ խաղերով, երգ ու պարով։

Համբարձում ծիսական-երաժշտական ստուգատես

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:
Մայիսի 18-ին Հարավային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզ, գ Օհանավան, Հովհանավանքի եկեղեցու բակ՝ իրականացնելու Համբարձման ծեսը

սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր` Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:
տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են
համակարգում են հիմնական գործողությունները
որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը
սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր

Օրը՝ 17․05.2023
Ժամը՝ 09:30-15:30
Վայրը՝ Արագածոտնի մարզ, գ Օհանավան, Հովհանավանք
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան,

Երաժշտության ուսուցիչ՝ Լիլիթ Վերմիշյան

Նպատակը՝

Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝

Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները

Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Իմ ճամփորդական ուսապարկը
Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող ծրագիր՝

Միասնական նախաճաշ
Ծեսի իրականացում Սաղմոսավանք եկեղեցու բակում
Ծեսի տարածում
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան.

արևապաշտպան գլխարկ
ջուր
խոնավ և չոր անձեռոցիկ
ալկոգել
աղբի տոպրակ, ձեռնոց
Բրդուճներ, անվտանգ սնունդ
Ճամփորդ սեբաստացին

չի ուշանում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
Նախահաշիվ` 25000 դրամ

Յուրաքանչյուրնսովորողի համար վճարվող գումար՝ 2000

Երթուղի / վարորդ / – Արամ Հարությունյան

Մեքենա–Ֆորդ տրանզիտ

Մասնակիցներ՝

Բեկոյան Գայանե
Խաչատրյան Գրիգոր
ԲաբայանՄարիա
Բաբաջանյան Ալիսա
ԳաբրիելյանԱնի
ԱվագյանՓայլակ
Սարդարյան Լևոն
Թովմասյան Դավիթ
Օհանյան Նատալի
Հակոբյան Կառոլինա
Աբգարյան Նարեկ
Գասպարյան Գոռ
Թովմասյան Դավիթ
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Ուսումնական ժամերգություն

Без названия (2)

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Օր՝ Մայիսի 5
Ժամ՝ 09:00
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք…

Համակարգող՝ Հարավային դպրոց
Խմբավարներ՝ Մարիամ Մնացականյան, Լիլիթ Վերմիշյան
Ընթերցանության համակարգող՝ Անահիտ Հովսեփյան
Լուսաբանումը՝ Լենա Ղազարյան և ընկերներ

Ծրագիր՝

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Ներսես Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Ընթերցում՝

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

Էդ Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ սուրբ Հոգի:

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ հարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Ներսես Շնորհալի « Հորդորական» —Հարավային դպրոցի երգչախումբ

Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր, քոց պաշտոնէից:

Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան,
լուսով քով լցո զմեզ յայսմ առաւօտուս:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

«Քրիստոս ի մէջ» -խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Ներսես Շնորհալի

Ճանապարհ բարի ,Քրիստոս և ճշմարտություն
առաջնորդ  հոգվոց մերոց,հերկրէ ,ի Հէրկինս ,

Դուռն կենաց  մտից ,Հիսուս Աստված ճշմարիտ,
Մույծ և զմեզ  առ հայրդ քո հոգվով սրբով

Ներսես Շնորհալի

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս,
Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Երևանը մենք ենք


Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր
Մեր քաղաքը կստացվի Երևանը մեր
Բարի դեմքով ծերունի, իմ փոքրիկ քաղաք
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի
Երևան, սրտից բացի դու ունես հոգի
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը մենք ենք

Լեբլեբիջիների խմբերգ

Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական,
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք:

Սիրո հասակ

Այս ինչ սիրուն վառ գարուն է,
Ծաղիկերը արթնանում են,
Սիրո ճամփան ինձ տանում է, ինձ տանում է։
Բարդիները օրորվում են,
Հարսերի պես շորորվում են,
Նրանց դիմաց մոլորվում եմ անդադար․․
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է անդադար,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
Հովի նման մեղմ քայլում են,
Աչքի տակով ինձ նայում են,
Բայց իմ կողքով լուռ անցնում են, լուռ անցնում են։
Ամեն աղջիկ մի փերի է,
Մեկը մեկից սիրելի է,
Նրանց ձեռքին ես գերի եմ սիրահար։
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։

Երգ ճանապարհի Երաժշտությունը`Կ Օրբելյանի

Հեյ, ճամփեք ոլոր-մոլոր և արև անմար,
Ես կտամ կյանքն իմ բոլոր ձեր սիրո համար:
Հեյ, դաշտեր, դաշտեր բարի, ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ պայծառ արև:


Սիրտ իմ, քո ճամփին երգն ուրախ թող միշտ հնչի,
Ու Թող դառնա թռչուն և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ,
Գարնան հետ եկավ իմ սերն անուշ:


Ես ճամփա ելա ծեգին՝ վառ սիրով անշեջ,
Չանսալով հողմին, մեգին, պիտ քայլեմ անվերջ։
Հեյ, ճամփեք, ճամփեք բարի ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ լույս, իմ արև:


Սիրտն իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի
Ու Թող դառնա թռչուն և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղիկովն իր քնքուշ,
Գարնան հետ եկավ իմ սերն անուշ: