Վարդավառը Արևելյան դպրոցի ուսումնական ճամբարում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Վերմիշյան, Սաթենիկ Սիմոնյան, համակարգող՝ Մարինե Մկրտչյան

Ժամանակացույց՝ 13.07.2023, ժամը՝ 10.00

Վայրը՝ Արևելյան դպրոց

Ընթացքը՝

Մասնակիցները նախօրոք.

ծանոթանում են Վարդավառի ծեսին
սովորում և կատարում են Վարդավառի ծիսական, այլ ազգային երգեր
պատրաստում են ծիսական պարագա՝ խաչբուռ
խաղում են ավանդական, ազգային, բակային խաղեր
փնջում են խնձորներ

Տոնակատարության օրը՝

միասին պատրաստում են Խնդումը՝ վարդով, փնջած խնձորով, վարունգով
սկսում են ծիսական խմբի երթով՝ երգով, վարդաջրով իրար ցողելով
խնդումով՝ «տատիկի» ծիսական տեսարան
երգում ու պարում են ազգային պարերգեր
ավանդական, ազգային, բակային խաղեր
վարդավառյան ջրոցի

Արդյունքում սովորողը կիմանա

ազգային ծեսը,
հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
ծիսական պարագա
կկարողանա

իրականացնել կենդանի, բնական ազգային ծես
երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
պատրաստել ծիսական պարագա,
խաղալ ավանդական, ազգային, բակային խաղեր
կլինի

ազգային ավանդույթները, դրանց բովանդակությունն ու խորհուրդն իմացող, դրանց արժեքները կրող, փոխանցող, տարածող ակտիվ մասնակից։