Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, ուսուցիչ, գրող Սոկրատեսի համոզմամբ մանկավարժության հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից…համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության …
Հոդվածը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Դպրոցը, որը երեխային դաստիարակում է որպես անհատ, ձևավորում նրա աշխարհայացքը, ընկալումները պարտավոր է զուտ տեսական գիտելիքներից բացի տրամադրել, զարգացնել այնպիսի հմտություններ որոնք խիստ կարևոր են հետագայում նրանց անձնական և մասնագիտական աճի համար:
Հոդվածում որտեղ խոսվում էր անհամակարգության, անտարբերության, տարանջատման, զգացմունքային կախվածության «առարկաների» մասին իրապես խնդիրներ են, որոնք առկա են ներկայիս կրթական համակարգում և ցավոք սրտի շարունակում են որպես դպրոցական դոգմաներ գոյատևել:
Դպրոցական առարկաների միջև երբեմն չկա տրամաբանական համապատասխանություն, շատ ժամանակ երեխաները պարզապես տիպված են լինում x ժամանակահատված վատնել մասնակցելով այնպիսի դասապրոցեսի, որը իրենց հետաքրքությունների շրջանակում չէ: Երեխաներին չեն տալիս ազատ կամքի, կողմնորոշման հնարավորություն,այլ տարանջատելով խմբերի ստեղծում պատնեշներ նրանց համար: Երեխաների աշխատանքը գնահատվում է ստանդարտացված համակարգով չկարևորելով այն, որ յուրաքանչյուր անհատականություն իր ընկալումներով, ընդունակություններով, պատկերացումներով տարբեր է, և գուցե հենց դա էլ կերտում է իր անհատականությունը:
Այո, այսօր կրթական համակարգում ունենք բացեր, որոնց վրա պարտավոր ենք աշխատել, քանի որ կրթությունն է ազգի փրկությունը:

«Ծեսը`ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կարզմակերպման արդյունավետ միջոց

Նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ուսումնասիրել ծիսական միջավայրը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ուսուցանել երաժշտական նյութը՝ երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել նկարագրածով, ստեղծագործել, նոր կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Ուսումնական, ծիսական փաթեթներ

Մ.Պոստնիկով Ապագայի թեքումով դպրոց

Կրթության ոլորտի բարելավումը մտահոգող և արդիական թեմաներից է:
Կրթությունը դա գիտելիքների քանակը չէ: Կրթված լինելու գրավականը՝ որակյալ կրթությունն է: Սակայն նախ և առաջ պետք է հասկանալ , թե ինչ ենք հասկանում որակյալ կրթություն ասելով:

Հոդվածում հեղինակը առաձնացնում է գիտելիքների և հմտությոնների 4 հիմնական խմբեր և մեկնաբանում անհատի կյանքում այդ գիտելիքների և հմտությունների կարևորությունը օր-օրի զարգացող և փոփոխվող ժամանակակից աշխարհում :
Իրապես, այսօր մենք ունենք այլընտրանքային կրթության անհրաժեշտությունը, ինչը շատ դպրոցներում պարզապես բացակայում է: Այսօր կարևոր և անհրաժեշտ են երիտասարդների մոտ այնպիսի հմտությունների զարգացումը, որի համար անհրաժեշտ է ոչ ֆորմալ կրթական միջավայր: Կրթությունը պետք է հիմնված լինի գիտելիքի, փորձի,հաճելիի և նոր մոտեցումների հիման վրա:

Էդվարդ դը բոնո .սովորեցրու քեզ մտածել

Ինչպես ասել է ականավոր գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Գյոթեն «Մարդն աշխարհում տեսնում է այն, ինչ կրում է իր սրտում».
Մենք ՝ մեր մտքերի, համոզմունքների, պատկերացումների ,սովորույթների ամբողջությունն ենք: Մտածողությունն է, որ կերտում է մեզ որպես անհատ, առաձնացնում ընդհանուրից:
Հոդվածը խիստ արդիական և կարևոր է՝ այն օգնում է հասկանալ մտածողության օգտակարությունն և կարևորությունն անհատի կյանքում: Ըստ ինձ այն հմտություն է, կարողություն , որին ժամանակակից մարդը պարտավոր է տիրապետել: