Ձուկը և օվկիանոսը

Օշոյի ձուկը և օվկիանոսը առակը ,ցուցանում է այն որ մենք երբեմն չենք նկատում մեր շուրջը կատարվող երևույթները ,հեռուն ենք փնտրում, չնկատելով որ այն մեզ շատ մոտ է ։

Դպրոցական յոթ առարկա .Ջոն Թեյլոր Գատո

Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, ուսուցիչ, գրող Սոկրատեսի համոզմամբ մանկավարժության հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից…համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության …
Հոդվածը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Դպրոցը, որը երեխային դաստիարակում է որպես անհատ, ձևավորում նրա աշխարհայացքը, ընկալումները պարտավոր է զուտ տեսական գիտելիքներից բացի տրամադրել, զարգացնել այնպիսի հմտություններ որոնք խիստ կարևոր են հետագայում նրանց անձնական և մասնագիտական աճի համար:
Հոդվածում որտեղ խոսվում էր անհամակարգության, անտարբերության, տարանջատման, զգացմունքային կախվածության «առարկաների» մասին իրապես խնդիրներ են, որոնք առկա են ներկայիս կրթական համակարգում և ցավոք սրտի շարունակում են որպես դպրոցական դոգմաներ գոյատևել:
Դպրոցական առարկաների միջև երբեմն չկա տրամաբանական համապատասխանություն, շատ ժամանակ երեխաները պարզապես տիպված են լինում x ժամանակահատված վատնել մասնակցելով այնպիսի դասապրոցեսի, որը իրենց հետաքրքությունների շրջանակում չէ: Երեխաներին չեն տալիս ազատ կամքի, կողմնորոշման հնարավորություն,այլ տարանջատելով խմբերի ստեղծում պատնեշներ նրանց համար: Երեխաների աշխատանքը գնահատվում է ստանդարտացված համակարգով չկարևորելով այն, որ յուրաքանչյուր անհատականություն իր ընկալումներով, ընդունակություններով, պատկերացումներով տարբեր է, և գուցե հենց դա էլ կերտում է իր անհատականությունը:
Այո, այսօր կրթական համակարգում ունենք բացեր, որոնց վրա պարտավոր ենք աշխատել, քանի որ կրթությունն է ազգի փրկությունը:

Միջնակարգ դպրոցի մղձավանջը .Ջոն Թեյլոր Գատո

Հոդվածում խոսվում էր դպրոցներում գործող համակարգերի, տեխնոլոգիանների , տիրող իրավիճակի մասին։ Դպրոցն այն վայրն է , որտեղից երեխան պետք է դուրս գա կրթված։ Շատ անգամ ոչ ճիշտ ուսումնական պլանի կազմման պատճառով այն սխալ և երբեմն էլ անդառնալի հետք է թողնում երեխայի որպես անհատի ձևավորման համար: Շատ դպրոցներում բացակայում է այնպիսի առակարների ուսուցումը, որը զարգացնոպմ է երեխաների քննադատական , վերլուծական մտածողությունը։ Այսօր շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել ինտերնետային հարթակում ,լսել մեր ցանկացած երաժշտությունը ,իմանալ ստեղծման տարեթիվը կոմպոզիտորի անունը ։Պետք է լինել ավելի նորարար և հետաքրքիր որպեսզի սովորողը հետաքրքրությամբ հաճախի ուսումնական հաստատություն ։

Փառահամար: Աղասի Այվազյան

Կյանքում շատ հաճախ մենք ծրագրում ենք մեր կյանքի ընթացքը, գործողությունները և մեզ թվում է, որ մենք քայլում ենք մեր գծած ճանապարհով, համարում, որ դա է ճիշտը,մնայունը , սակայն դրա կողքին չենք նկատում այն մեծաագույն հրաշքը ՝ կյանքը,սերը, որոնք կերտում են մեզ: Մենք հրաշքներ փնտրում ենք պարզ երևույթնեերի մեջ և այդ ճանապարհին չենք նկատում իրական հրաշքը: Հոդվածում ցույց էր տրվում կյանքի պարզ և բարդ ընկալումները,մարդկանց պարզագոույն մոտեցոումը կյանքի երևույթներին:

Օշո պայքար առանց կատաղության

Հոդվածը խոսում է այնպիսի վեհ գաղափարների մասին, թե ինչպիսին է անանձնական պայքարը, երջանկությունը, սերը: Այն խոր հոգեբանական գիտակցոումը,որ դու ունակ չես մարդ սպանելոու անձնական դրդապատճառներից ելնելով: Տվյալ պարագայում թշնամանքը բխում էր ոչ թե անձնական տիրույթից, այլ դարերով եկած, կուտակված ,խորը հիմքեր ունեցող պատճառներից: Հոդվածը բավականին ուսուցողական և մտորելու , խորհելու,անձը քննելու հնաարավորություն է տալիս:

Մուտքի ճամբար օր երկրորդ.Հայոց լեզու, գրականություն. հիմնական դպրոց

Լեզուն ,գրագետ ու ճիշտ խոսքը մեծ կարևորություն ունեն մարդու , անհատի ձևավորման կյանքում: Ցավոք այսօր դպրոցներում Հայոց լեզու առարկան դասավանդվում է որպես ուղղակի առարկա, չզուգորդելով լեզվի ուսումանսիրումը ինտերակտիվ միջոցներով, մեթոդաբանությամբ, ինչպես հոդվածում գրված էր: Մեթոդաբանությունը հնարավորություն է ընձեռում սովորողին ոչ միայն ծանոթանալ լեզվին, քերականությանը և ուղղագրությանը, այլև ճիշտ զարգացնել բանավոր խոսքը, ձեռք բերել նոր հմտություններ: Մեթոդաբանությունը հիանալի է կազմված: Միայն կառաջարկեմ , որ այս շրջանակներում համագործակցել «Վիքպեդիա » Հայաստանի հետ հնարավորություն ընձեռելով սովորողների ստացած գիտելիքները, հմտությունները ծառայեցնեն հայերեն վիքիպեդիայի գրագետ համալրմանը:

Դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգեր

Ես ծանոթացա դասավանդողի գործունեությանը վերաբերվող կարգերին ,թե բլոգավարման թե ուսումնկաան ծրագրերի և աշխատաժամանակի հետ կապված , և կարծում եմ որ այն բոլոր կարգերը որոնք ոշսահմանվաժ է դասավանդողի համար բավական հեշտացնում է մեր աշխատանքի ընթացքը,չեմ կարող այս պահին առանձնացել որևէ կարգ քանի որ աշխատանքի ընթացքում ավելի լավ ես հասկանում թե որքանով է տվյալ կարգը հեշտացնում կամ դժվարացնում քո աշխատանքկ ընթացքը։

Միցիո Կակու «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի»

Հետաքրքիր հոդված էր , Միցիո Կակուն խոսում է կրթական ոլորտի նորարարական փոփոխությունների մասին ,իհարկե ես դժվարանում եմ պատկերացնել որքանով է հնարավոր իրագործել այն։Կարծում եմ դժվար կլինի մարդկային հազարամյա կրթական համակարգը ենթարկել այսպիսի գլոբալ փոփոխության ։

Կարողանալ հասնել այն բանին որ կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի ,կարծում եմ մարդու ուղեղը մեծ ինֆորմացիայի աղբյուր է, ուղեղն ինքն է կլանում տեղեկատվությունը և ճիշտ ժամանակին մեզ ազդակներ տալիս ։հոդվածում ասվում էր որ ուսուցչի դերը նշանակություն չի ունենա ,կարծում եմ միշտ ուսուցչի դերը ունի և պետք է ունենա նշանակություն ,այն կարևոր կապը որ մարդը մարդու հետ շփման արդյունքում է ստանում, դա անփոխարինելի է և կարևոր մարդկային որակների ձևավորման հարցում։Շատ մասնագիտությունների ուսուցման մեջ գուցե հնարավոր լինի առանց մասնագետի ներկա լինելու ,բայց երաժշտության մեջ հնարավոր չէ ։Խոսենք դրական կողմերի մասին ,դրանցից մեկն այն է ,որ կխնայենք ժամանակ ,ինչի արդյունքում այլևս հարկավոր չի լինի կորցնել մի քանի տարի մասնագիտություն ունենալու համար ,այլ միարժամանակ կհասցնենք ուսումնասիրել և ունենալ ոչ թե մեկ այլ մի քանի մասնագիտություններ։