Սովորողի ընտրությամբ երաժշտության գործունեության առարկայական ծրագիր 2023-2024 ուս.տարի

Երաժշտական ընտրությանբ գործունեություն՝ 1-3 դասարաններում

Ժամանակահատված՝ սեպտեմբեր—մայիս, 2023-2024 ուստարի

Նպատակը՝

•Փողային նվագարանի տիրապետում
•Սովորողի երաժշտական կրթում

  • Խնդիրներ՝
  • •Երաժշտական գրագիտություն
  • •Ռիթմիկ վարժություններ (բնական գործիքներով՝ և շրխկաններով)
  • •Սովորողի մոտ ձևավորել խմբակային աշխատելու ունակություն
  • •Արդնացնել ստեղծագործելու ունակություններ
  • Իրականացնել ունկնդրում, որի միջոցով ձևավորել դասական և ազգային երաժշտություն ունկնդրելու մշակույթ
  • •Տեղեկացնել դասական երաժշտության տարբեր դարաշրջանների հեղինակներին և ստեղծագործությունները

Արդյունքում սովորոը ձեռք է բերում որոշակի երաժշտական ունակություններ և գիտելիքներ

Ընթացքը`

Առաջին պարապմունքի ժամանակ սովորողը ծանոթանում է շվիին
Սովորել գործիքը ճիշտ բռնել(ձախ ձեռքը վերին հատվածից, իսկ աչը՝ ներքևից
Սկիզբը սկսել սի նոտայից, իսկ հետո աստիճանաբար ավելացնում ենք լա, սոլ, ֆա, մի և ռե նոտաները
Մատների անցքերին ճիշտ դնելու վրա աշխատել
Սկզբնական շրջանի համար ընտրված պարզագույն ստեղծագործություններն ենք սովորում
Հետագայում նվագել ավելի բարդ ստեղծագործություններ
Պատրաստել անհատական և համույթային կատարումներ։

Արդյունք`

Սովողները տիրապետում են երաժշտական գործիքի, Կարող են ստեղծել դասարանական համույթներ , նվագակցել երգեցիկ խմբերին Մասնակցել մեդիաուրբաթներին , փառատոններին(ճամփորդություններին որպես երաժիշտ նվագակցողներ)։
Սովորում են նոտագրություն ,ճանաչում են նոտաները ,կարդում են և կարողանում նվագել նոտաներով ։

Ծրագիր`

Կատարվող ստեղծագործությունների աղբյուրն Արթուր Շահնազարյանի « Կաքավիկ» ժողովածուն է, ստեղծագործություններն ընտրվում են սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով, փոքր տարիքային խմբերում կատարվում են ավելի պարզ մեղեդային գիծ ունեցող ստեղծագործություններ, ավելի բարձր տարիքային խմբերում մեղեդային գծերը բարդանում են, կարող են 1-2 նշան պարունակել։

1-ին դասարաններ 1.Կոմիտաս- Փափուրի 2.Սլավոնական մեղեդի -երեք եղբայրներ 3.Ռեւս ժողովրդական մեղեդի -Արևածաղիկ 4.Կոմիտաս -Արև արև

2-րդ դասարաններ 1.Կոմիտաս -փափուրի 2.Ռուս ժող.մեղեդի 3.ֆրանսիական ժողովրդական մեղեդի 4.Հոյ Նազան

3-դասարաններ 1.Կոմիտաս -Հոյ Նազան 2.Կոմիտաս -Հեյ իմ Նազան 3.Չայկովսկի-հին Ֆրանսիական մեղեդի a-moll

Պարապմուպնքն իրականացնելու համար անհրաժեշտ է՝

•Պարապմունքն իրականացնելու համար տարածք
•Շվիներ
•Այլընտրանքային գործիքներ՝ շշեր, բաժակներ, լարեր, շրխկաններ
•Wi-Fi ինտերնետ կապ
•Սովորողների համար նստելու հարմարանքներ

Երևանի գիշերներըԽոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)Երաժշտություն: Ալեքսանդր Դոլուխանյան

Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում։

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում։

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում՝
Ինձ տեսնում եմ սև աչքերիդ հայելում։

Երեբունի Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Տոնական հանդես և Դինգ Դոնգ

Տոնական հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ․․․



Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյուն անուշն էլ, երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Թիկ-թակ, մանուկներ,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Երգով ու պարով զնգացեք։

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյուն անուշն էլ, երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Լա լա լա լա լա…

Դինգ Դոնգ

Դինգ-դոնգ ձմռան երկնքում,

Դինգ-դոնգ աստղերն են շողում

Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ -դոնգ դինգ երկինքը աստղալից Լուռ ժպտում է մեզ հեռվից։
Դինգ-դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք

Դինգ-դոնգ դինգ, ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին..

Դինգ-դոնգ դինգ, ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին..

Նոտագրագիտույուն նախագիծ

Մասնակիցներ`

Ընտրությամբ գործունեության խմբեր ,1-ից 3-րդ դասարաններ

Ժամանակահատված `ուս.տարի

Նպատակը`

• սովորողների երաժշտական կրթում
•նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրներ`

•երաժշտական լսողության զարգացում

•Երաժշտական նոտագրագիտություն

•Ինտոնացիոն մաքուր հնչողություն

•Ստեղծագործական երևակայության զարգացում

•Փոքր մեղեդիների ,ռիթմիկ պատկերների ստեղծում։

Կրթական շքերթ 2023

Օր` սեպտեմբերի 8

Ժամ`10:00

Համակարգումը ծեսերի լաբարատերիայի

Երաժշտական ծրագրի բովանդակության պատասխանատու՝ երաժշտության լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների 6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, ցանկացողներ։

Երգացանկ՝

•Նուրի Նուրի •Զմփիկ Զմփիկ •Կոմիտաս `Արև արև եկ եկ •Ա.Շահնաղարյան`Արև արև դուրս արի •Կոմիտաս Փայտե Ձիուկ •Պզան մեղուն

  • Ազգային պարեր

Թամղարա

Ազգային խաղեր

•Աքլորակռիվ
•Գոմշակռիվ

Բառեր՝

Նուրին, Նուրին

Նուրին, Նուրին էկել է,

Շալե շապիկ հագել է,

Կարմիր գոտիկ կապել է,

Երկնքեն թոն գուզե,

Գետնեն էլ բերք գուզե:

ԶԸՄՓԻԿ ԶԸՄՓԻԿ ԶԱՐԻՆԱ

Զըմփիկ,զմփիկ զարին ա

Իգդա շուշան դարին ա:

Շուշան գընաց աղցանի,

Աղցան չըկար՝ չորցել էր:

Անձրև չեկավ էս տարին,

Չորցավ ցորեն ու գարին:

Զըմփիկ,զմփիկ …

Գոռգոռոցն ընկավ վերև,

Լըվաց կանաչ ու տերև,

Անձրև էկավ, գոլ էրավ,

Ցորեն արտը բոլ էրավ.

Զըմփիկ,զմփիկ..

Թելիկ-մելիկ ման էկա,

Քեզի հանդերում գըտա,

Մերիկըս թըխեց գաթա,

Ինձի չի տա, քեզ կըտա:

Զըմփիկ,զմփիկ..

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։

Արև, արև, դո՛ւս արի

Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,

Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Մեղուն

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Առավոտյան ընդհանուր պարապմունք.Սեպտեմբեր ամիս

Առավոտյան ընդհանուր պարապմունք. Սեպտեմբեր ամիս

«Կոմիտասյան օրեր» նախագծով.

Ժամ՝ 9:00-9:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր…

Ծրագրում՝

5 տարեկաններ, 1-3-րդ դասարաններ

Ազգային երգեր-խաղերգեր

Արև արև դուս արի

Արև արև եկ եկ

Փայտե Ձիուկ

Պզան մեղուն

Զմփիկ զմփիկ

Նուրի նուրի

«Հոգևոր Հայաստան նախագծով»

Մանուկների աղոթք

Սուրբ Աստված

Առավոտ լուսո

Պարերգեր՝

Թամզարա