Համբարձման ծես․ համագործակցային նախագիծ Օհանավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանի հետ

Մայիսի 17-ին 5-6 տարեկանների հետ իրականացրեցինք համբարձման ծես Օհանավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանի սաների հետ։ Եկեղեցու բակում հավաքվել էին սովորողներ,ծնողներ, զբոսաշրջիկներ և ուսուցիչներ։
Օրվա խորհուրդն ամփոփվեց Հովհանավանքի քահանայի հետ հանդիպման ժամանակ։
5-6 տարեկանները երգեցին համբարձման երգեր, շարական, զրուցեցին քահանայի հետ։ Ստացան մանուկների օրհնություն ըստ եկեղեցական կարգի։
Օրն ամփոփեցինք եկեղեցու բակում ուրախ խաղերով, երգ ու պարով։

Համբարձում ծիսական-երաժշտական ստուգատես

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:
Մայիսի 18-ին Հարավային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզ, գ Օհանավան, Հովհանավանքի եկեղեցու բակ՝ իրականացնելու Համբարձման ծեսը

սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր` Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:
տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են
համակարգում են հիմնական գործողությունները
որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը
սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր

Օրը՝ 17․05.2023
Ժամը՝ 09:30-15:30
Վայրը՝ Արագածոտնի մարզ, գ Օհանավան, Հովհանավանք
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան,

Երաժշտության ուսուցիչ՝ Լիլիթ Վերմիշյան

Նպատակը՝

Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝

Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները

Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Իմ ճամփորդական ուսապարկը
Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող ծրագիր՝

Միասնական նախաճաշ
Ծեսի իրականացում Սաղմոսավանք եկեղեցու բակում
Ծեսի տարածում
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան.

արևապաշտպան գլխարկ
ջուր
խոնավ և չոր անձեռոցիկ
ալկոգել
աղբի տոպրակ, ձեռնոց
Բրդուճներ, անվտանգ սնունդ
Ճամփորդ սեբաստացին

չի ուշանում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
Նախահաշիվ` 25000 դրամ

Յուրաքանչյուրնսովորողի համար վճարվող գումար՝ 2000

Երթուղի / վարորդ / – Արամ Հարությունյան

Մեքենա–Ֆորդ տրանզիտ

Մասնակիցներ՝

Բեկոյան Գայանե
Խաչատրյան Գրիգոր
ԲաբայանՄարիա
Բաբաջանյան Ալիսա
ԳաբրիելյանԱնի
ԱվագյանՓայլակ
Սարդարյան Լևոն
Թովմասյան Դավիթ
Օհանյան Նատալի
Հակոբյան Կառոլինա
Աբգարյան Նարեկ
Գասպարյան Գոռ
Թովմասյան Դավիթ
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: