Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, ուսուցիչ, գրող Սոկրատեսի համոզմամբ մանկավարժության հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից…համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության …Հոդվածը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Դպրոցը, որը երեխային դաստիարակում է որպես անհատ, ձևավորում նրա աշխարհայացքը, ընկալումները պարտավոր է զուտ տեսական գիտելիքներից բացի տրամադրել, զարգացնել այնպիսի հմտություններ որոնք խիստ կարևոր են հետագայում նրանց անձնական […]

Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Մ.Պոստնիկով Ապագայի թեքումով դպրոց

Կրթության ոլորտի բարելավումը մտահոգող և արդիական թեմաներից է:
Կրթությունը դա գիտելիքների քանակը չէ: Կրթված լինելու գրավականը՝ որակյալ կրթությունն է: Սակայն նախ և առաջ պետք է հասկանալ , թե ինչ ենք հասկանում որակյալ կրթություն ասելով:

Հոդվածում հեղինակը առաձնացնում է գիտելիքների և հմտությոնների 4 հիմնական խմբեր և մեկնաբանում անհատի կյանքում այդ գիտելիքների և հմտությունների կարևորությունը օր-օրի զարգացող և փոփոխվող ժամանակակից աշխարհում :
Իրապես, այսօր մենք ունենք այլընտրանքային կրթության անհրաժեշտությունը, ինչը շատ դպրոցներում պարզապես բացակայում է: Այսօր կարևոր և անհրաժեշտ են երիտասարդների մոտ այնպիսի հմտությունների զարգացումը, որի համար անհրաժեշտ է ոչ ֆորմալ կրթական միջավայր: Կրթությունը պետք է հիմնված լինի գիտելիքի, փորձի,հաճելիի և նոր մոտեցումների հիման վրա:

Էդվարդ դը բոնո .սովորեցրու քեզ մտածել

Ինչպես ասել է ականավոր գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Գյոթեն «Մարդն աշխարհում տեսնում է այն, ինչ կրում է իր սրտում».
Մենք ՝ մեր մտքերի, համոզմունքների, պատկերացումների ,սովորույթների ամբողջությունն ենք: Մտածողությունն է, որ կերտում է մեզ որպես անհատ, առաձնացնում ընդհանուրից:
Հոդվածը խիստ արդիական և կարևոր է՝ այն օգնում է հասկանալ մտածողության օգտակարությունն և կարևորությունն անհատի կյանքում: Ըստ ինձ այն հմտություն է, կարողություն , որին ժամանակակից մարդը պարտավոր է տիրապետել: