Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, ուսուցիչ, գրող Սոկրատեսի համոզմամբ մանկավարժության հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից…համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության …
Հոդվածը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Դպրոցը, որը երեխային դաստիարակում է որպես անհատ, ձևավորում նրա աշխարհայացքը, ընկալումները պարտավոր է զուտ տեսական գիտելիքներից բացի տրամադրել, զարգացնել այնպիսի հմտություններ որոնք խիստ կարևոր են հետագայում նրանց անձնական և մասնագիտական աճի համար:
Հոդվածում որտեղ խոսվում էր անհամակարգության, անտարբերության, տարանջատման, զգացմունքային կախվածության «առարկաների» մասին իրապես խնդիրներ են, որոնք առկա են ներկայիս կրթական համակարգում և ցավոք սրտի շարունակում են որպես դպրոցական դոգմաներ գոյատևել:
Դպրոցական առարկաների միջև երբեմն չկա տրամաբանական համապատասխանություն, շատ ժամանակ երեխաները պարզապես տիպված են լինում x ժամանակահատված վատնել մասնակցելով այնպիսի դասապրոցեսի, որը իրենց հետաքրքությունների շրջանակում չէ: Երեխաներին չեն տալիս ազատ կամքի, կողմնորոշման հնարավորություն,այլ տարանջատելով խմբերի ստեղծում պատնեշներ նրանց համար: Երեխաների աշխատանքը գնահատվում է ստանդարտացված համակարգով չկարևորելով այն, որ յուրաքանչյուր անհատականություն իր ընկալումներով, ընդունակություններով, պատկերացումներով տարբեր է, և գուցե հենց դա էլ կերտում է իր անհատականությունը:
Այո, այսօր կրթական համակարգում ունենք բացեր, որոնց վրա պարտավոր ենք աշխատել, քանի որ կրթությունն է ազգի փրկությունը:

Leave a comment