Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 10.02.2023

Պատասխանատու՝ Ավագ դպրոց։ Մասնակիցներ,ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ ,ծնողներ։ Երգեհոնահար Լիլիթ Առաքելյան։ Ծրագրում` Տերունական աղոթք
  1.Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

2.Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսո խմբավար- Լիլիթ Վերմիշյան

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

3.Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար խմբավար- Լիլիթ Վերմիշյան։ Քըրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

4.Սուրբ-սուրբ Մակար Եկմալյան ։ 11-րդ դաս.սովորող Կարինե Միքայելյան։

5.Սուրբ Աստված խմբավար-Մարիամ Մնացականյան։
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

6.ԿՈՄԻՏԱՍ «ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ» խմբավար- Մարինե Ոսկանյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհին խաղաղություն
7 .Ուր ես մայր իմ -միջնադարյան տաղ։ Սամվել Դոխոյան դպրաց դաս ։
8.ԿՈՄԻՏԱՍ «ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»։ Խմբավար Լիլիթ Վերմիշյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment