Զենիթ բենդ և Արևելյան դպրոցի շվիահարների համույթ

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով

Փետրվարի 23 ին Արևելյան դպրոցի 3-րդ դասարանների , ընտրությամբ գործունեության շվիահարների խումբը, համագործակցային նախագծով Զենիթ բենդի հետ ելույթ ունեցավ մարմարյա սրահում։

Չայկովսկի -Հին ֆրանսիական երգ

Երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի ծրագիր 2022-2023ուս.տարի

Ծրագիր՝ Համաշխարհային կլասիկա և ֆոլկլոր

Երաժշտական ընտրությանբ գործունեություն՝ 1-5 դասարաններ

Ժամանակահատված՝ 2022-2023 ուս.տարի

Նպատակը՝

  • սովորողների երաժշտական կրթում,
  • ռիթմիկայի զարգացում /«բնական», շրխկան գործիքների միջոցով/
  • նոտագրագիտություն
  • ծանոթացում համաշխարհային դասական և ֆոլկլորային երաժշտությանը

Խնդիրները՝

  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում
  • նոտագրագիտություն, երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում
  • ռիթմիկ վարժություններ ՝շրխկաններով, այլընտրանքային գործիքներով
  • բազմաձայն, խմբային երգելու կարողություն
  • երգուսուցում- ծանոթացում համաշխարհային կլասիկային և ֆոլկլորին
  • երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Գործունեության ձևեր՝

  • Երգուսուցում
  • Ճիշտ շնչառություն
  • Ռիթմիկ վարժություններ
  • Լսողական Վարժություններ
  • Բազմաձայն, խմբային երգեցողություն

Երգացանկ

1-3 դասարաններ

  1. Ռ.Հախվերդյան — «Զատիկ» ,
  2. Ռ.Հախվերդյան -«Իմ փոքրիկ Նավակ» ,
  3. Ս. Բաբաթորոսյան-«Ծաղրածու»,
  4. Կոմիտաս -Լորիկ /նոր ռիթմերով/
  5. Ռուբեն Հախվերդյան-Նոր տարի

4-5 դասարաններ

  1. Ս.Բաբաթորոսյան — «Կճուճն ու ճուտը»
  2. Ս. Բաբաթորոսյան-«Ծաղրածու»,
  3. Տ.Մանսուրյան-Խուտուտ-Մուտուտ

Արի մայիս արի- Երաժշ.Մոցարտի խոսք` Օվերբեկի

Նոր տարվա հանդես -Ռ.Ամիրխանյան