Ծրագիր՝ Համաշխարհային կլասիկա և ֆոլկլոր
Երաժշտական ընտրությանբ գործունեություն՝ 1-5 դասարաններ
Ժամանակահատված՝ 2022-2023 ուս.տարի
Նպատակը՝
- սովորողների երաժշտական կրթում,
- ռիթմիկայի զարգացում /«բնական», շրխկան գործիքների միջոցով/
- նոտագրագիտություն
- ծանոթացում համաշխարհային դասական և ֆոլկլորային երաժշտությանը
Խնդիրները՝
- երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում
- նոտագրագիտություն, երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում
- ռիթմիկ վարժություններ ՝շրխկաններով, այլընտրանքային գործիքներով
- բազմաձայն, խմբային երգելու կարողություն
- երգուսուցում- ծանոթացում համաշխարհային կլասիկային և ֆոլկլորին
- երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի զարգացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
Գործունեության ձևեր՝
- Երգուսուցում
- Ճիշտ շնչառություն
- Ռիթմիկ վարժություններ
- Լսողական Վարժություններ
- Բազմաձայն, խմբային երգեցողություն
Երգացանկ
1-3 դասարաններ
- Ռ.Հախվերդյան — «Զատիկ» ,
- Ռ.Հախվերդյան -«Իմ փոքրիկ Նավակ» ,
- Ս. Բաբաթորոսյան-«Ծաղրածու»,
- Կոմիտաս -Լորիկ /նոր ռիթմերով/
- Ռուբեն Հախվերդյան-Նոր տարի
4-5 դասարաններ
Արի մայիս արի- Երաժշ.Մոցարտի խոսք` Օվերբեկի
Նոր տարվա հանդես -Ռ.Ամիրխանյան