Սեպտեմբերի 1 առավոտյան ընդհանուր պարապմունք

Տեղը՝ Արևելյան դպրոց
Ժամը՝ 9.00-9.15

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանների սովորողներ
Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Լիլիթ Վերմիշյան

Ծրագրում`հոգևոր երգեր, պարեր, պարերգեր, մարմնամարզություն, ընթերցումներ:

Ծրագրում`

Ծափերի շքերթ կոպալի հարվածներով

Անդաստան

Արև, արև, ե´կ, ե´կ

Փայտե ձիուկ

Կաքավիկ

Հոյ, նազան

Թամզարա

Պուդուդի

Մեղրաքամի ծեսը Արատեսում

Օգոստոսի 14 -ից 16 -ը Արևելյան դպրոցի սովորողների հետ մեղրաքամի ծեսը իրականացրեցինք Արատեսում ։Եռօրյա ճանփորդությունը սովորողների հետ շատ հետաքրքիր էր և ուրախ,երեխաները ինձ համար միշտ եղել են իմ փոքրիկ հավատարիմ ընկերները, որոնց հետ հնարավոր չէ ձանձրանալ։Այնտեղ ծանոթացա ընկեր Արմինեի հետ ,նա վարպետորեն տիրապետում էր մեղուների հետ շփման կարգին ,ճանաչում բոլոր մեղուներին ,անկեղծ`ես հիացած էի ։Երեկոյան ,սովորողների հետ ,դաշնամուրի նվագակցությամբ կրկնեցինք ծեսի բոլոր երգերը ։Ամեն բան շատ լավ էր ,մինչ այն պահը ,երբ հասկացա որ փոքրիկ մկնիկներ կան Արատեսում,ես պատրաստ էի քնել մեղրը քամելու համար նախատեսված մեծ տարայի մեջ ,միայն թե չհանդիպեի այդ փոքրիկ հետաքրքրասեր չարաճճիներին։ Հաջորդ առավոտյան`օրը սկսեցինք նախավարժանքով ,կրկնեցինք բոլոր երգերը և պարերը ։Արդեն երեկոյան մեզ միացավ ընկեր Լաերտը ,որը կոպալի հզոր ձայնով ամբողջացրեց ծեսի ընթացքը։ իսկ ավելի ուշ եկան հյուրերը ,որոնք մեզ հետ միասին ուրախ բարձր տրամադրությամբ մասնակցեցին մեղրածեսի ամբողջական արարողությանը ։Ծեսը սկսեցինք անդաստանի կարգով ,օրհնելով աշխարհի չորս կողմերը ,իսկ ծեսի ավարտին բոլորով պարեցինք Թամզարա ։ Հաջորդ օրը ,վերադարձին օրվա խորհուրդն ամփոփվեց Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանի օրհնությամբ,երգեցինք հոգևոր երգեր շարականներ։Վանքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ այժմ լքյալ Ժնջռլու կամ Զնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիս-արևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում :

Սովորում ենք ,մեղրածեսի երգերը
Սովորողները զրուցում են Տեր Արիստակես վարդապետ Այվազյանի հետ
Սուրբ Հովհաննես Կարապետ վանք

Ծիսական խաղողօրհնեք խաղողաքաղ

Աստվածածնի վերափոխման տոն կամ խաղողօրհնեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք» նախագծով օգոստոսի 13-ին Սարալանջում «Խաղողի և գինու դպրոցի» ստեղծած խաղողի այգուց ծիսական Անդաստանով քաղեցինք խաղողի ճութեր: Ծիսական օրհնությամբ, երգ ու պարով, շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այնտեղ օրհնվեց մեր խաղողը, որն էլ բաժանվեց ծիսական խմբին, այլոց: Խաղողից առանձնացվեցին ճութեր, որոնք կդառնան գինի, կխառնվեն աշնան խաղողի բերքից ստացված գինուն՝ փոխանցելով օրհնություն և սեր:

Մեղրաքամ .մեղվագովք,ծաղկագովք

Մեղրաքամ. մեղվագովք, ծաղկագովք

Մասնակիցներ՝ Արատես ուսումնական դպրական կենտրոնի ճամբարականներ, հյուրեր 

Ժամանակացույց՝  15.08.2023թ.

Ծրագրում

1.  Անդաստանի կարգ, մեղվագովք

2.  Ծիսական, ազգային երգեր, պարերգեր

3.  Ազգային, բակային խաղեր (  Ազգային, բակային խաղեր 1 ,  Ազգային, բակային խաղեր 2 )

Ընթացք

Երգելով նախ օրհնվում է արևելքը  և  Հայաստանը : 

Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։

Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։

Դեպի  հյուսիս  դառնալով՝ օրհնում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող  վանքերը ,   մենաստանները ,  քաղաքներն  ու գյուղերը և նրանց բնակիչները։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…

«Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:

Հաց կթխեմ, գարի ա

1.  Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

2.  Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

3.  Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

4.  Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

— Էս մի բուռը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի բուռը թռչուններին,
— Էս մի բուռը մուկ — մորեխին,
— Էս մի բուռը որբին ու աղքատին,
— Էս մի բուռը անցորդին,
— էս մի բուռն էլ ԱրեգակինԼուսնյակինԼուսաստղին

  • Մեղվագովք, ծաղկագովք

Պզզան մեղու («Դե քելե, դե ցոլա, Ֆիդան յար»)

Պզզան, տզզան, պզպզան
Լե, լե, լե, լե, լե, լե,
Պստիկ մեղու տզտզան,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Դաշտ ու հովիտ կշրջես,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Բարձր սարեր կթռչես,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Բարձր սարեր կթռչես,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Անուշ նեկտար կքաշես,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Քո ոտքերով թավամազ,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Փոշի առած տուն կգաս,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Պզզան, տզզան, պզպզան,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Պստիկ մեղու տզտզան,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Գովք մեղվի

—  Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
—  Մեղվին գովենք:

1.  Գովենք, գովենք, ու՞մ գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղվի բզզոցը գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:

2.  Բզբզալով կերգես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Պզպզալով կթռչես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

3.  Թըռ, թըռ, ծաղկին կնստես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Անուշ նեկտար կքաշես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

4.  Մեղուն նստե ծառի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ծաղիկն առե թևի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

Մեղվի թռնոցի

Թռի, թռի, թռցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբըրի ջուր խմցնեմ,
Հորըդ թևին հասցնեմ:

Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Քեզի մեռնիմ, որ դու կաս,
Ոչ խիվընդնաս, ոչ տըքաս,
Ըխտատեղեր ման կուգաս:

Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Մեղրաքամ. երգեր

Պարերգեր

Անդաստան

Նախագծի խորհրդատու` Մարինե Մկրտչյան