Մեղրաքամ .մեղվագովք,ծաղկագովք

Մեղրաքամ. մեղվագովք, ծաղկագովք

Մասնակիցներ՝ Արատես ուսումնական դպրական կենտրոնի ճամբարականներ, հյուրեր 

Ժամանակացույց՝  15.08.2023թ.

Ծրագրում

1.  Անդաստանի կարգ, մեղվագովք

2.  Ծիսական, ազգային երգեր, պարերգեր

3.  Ազգային, բակային խաղեր (  Ազգային, բակային խաղեր 1 ,  Ազգային, բակային խաղեր 2 )

Ընթացք

Երգելով նախ օրհնվում է արևելքը  և  Հայաստանը : 

Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։

Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։

Դեպի  հյուսիս  դառնալով՝ օրհնում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող  վանքերը ,   մենաստանները ,  քաղաքներն  ու գյուղերը և նրանց բնակիչները։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…

«Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:

Հաց կթխեմ, գարի ա

1.  Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

2.  Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

3.  Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

4.  Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

— Էս մի բուռը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի բուռը թռչուններին,
— Էս մի բուռը մուկ — մորեխին,
— Էս մի բուռը որբին ու աղքատին,
— Էս մի բուռը անցորդին,
— էս մի բուռն էլ ԱրեգակինԼուսնյակինԼուսաստղին

  • Մեղվագովք, ծաղկագովք

Պզզան մեղու («Դե քելե, դե ցոլա, Ֆիդան յար»)

Պզզան, տզզան, պզպզան
Լե, լե, լե, լե, լե, լե,
Պստիկ մեղու տզտզան,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Դաշտ ու հովիտ կշրջես,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Բարձր սարեր կթռչես,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Բարձր սարեր կթռչես,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Անուշ նեկտար կքաշես,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Քո ոտքերով թավամազ,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Փոշի առած տուն կգաս,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Պզզան, տզզան, պզպզան,
Լե, լե, լե, լե, լե, լե,
Պստիկ մեղու տզտզան,
Դե տզզա, դե պզզա, պզպզա:

Գովք մեղվի

—  Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
—  Մեղվին գովենք:

1.  Գովենք, գովենք, ու՞մ գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղվի բզզոցը գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:

2.  Բզբզալով կերգես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Պզպզալով կթռչես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

3.  Թըռ, թըռ, ծաղկին կնստես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Անուշ նեկտար կքաշես,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

4.  Մեղուն նստե ծառի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ծաղիկն առե թևի տակ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:

Մեղվի թռնոցի

Թռի, թռի, թռցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբըրի ջուր խմցնեմ,
Հորըդ թևին հասցնեմ:

Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Քեզի մեռնիմ, որ դու կաս,
Ոչ խիվընդնաս, ոչ տըքաս,
Ըխտատեղեր ման կուգաս:

Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Մեղրաքամ. երգեր

Պարերգեր

Անդաստան

Նախագծի խորհրդատու` Մարինե Մկրտչյան

Leave a comment