Տղերքը որոնք չկան Առնո Բաբաջանյան

Ծովն է ծփում հասուն բերքի Այգն է բացվում չքնաղ, Ինչ ունեին տվին երկրին Տղերքը որոնք չկան։ Մենք որ ապրում ենք և կերտում Խոսք ենք հղում սրտանց , Մենք ընկերներ տվինք երդում, Ապրել մեզ համար և նրանց, Չոր են դարձել աչքերը մոր, Բայց շիրիմից անհայտ, Մեզ են նայում սիրով մի խոր, Տղերքը որոնք չկան, Մեր հետքերով քայլում անտես, Կյանքն են հսկում նրանք Մեզ դատավոր դարձան ասես, Տղերքը որոնք չկան ։

Ազգ Իմ Փառապանծ
Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ.
Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության.
Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի.
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Երևան իմ բարի քաղաք-երաժշտություն Ջորջ Տեր-Թադեվոսյան

Կյանքս’ ՀայրԵնիքիս,
Իմ հզոր ժողովուրդին:
Արարատ լեռը սուր
Պահապան մեզ լինի:

Թող Աստված մեզ օրհնի
Հույս, Հավատ մեզ շնորհի,
Զինվորին ուժ,
Մայրերին հույս պարգևի:

Իմ ազատ Հայաստան,
Իմաստուն իմ Հայրենիք,
Որդիներ քաջ, անհաղթ –
Քո պաշտպանն են հավետ

Թող Աստված մեզ օրհնի
Հույս, Հավատ մեզ շնորհի,
Զինվորին ուժ,
Մայրերին հույս պարգևի:

Զինվորին ուժ,
Մայրերին հույս պարգևի…

Մ