Տոնական հանդես և Դինգ Դոնգ

Տոնական հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ․․․



Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյուն անուշն էլ, երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Թիկ-թակ, մանուկներ,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Երգով ու պարով զնգացեք։

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյուն անուշն էլ, երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Լա լա լա լա լա…

Դինգ Դոնգ

Դինգ-դոնգ ձմռան երկնքում,

Դինգ-դոնգ աստղերն են շողում

Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ -դոնգ դինգ երկինքը աստղալից Լուռ ժպտում է մեզ հեռվից։
Դինգ-դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք

Դինգ-դոնգ դինգ, ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին..

Դինգ-դոնգ դինգ, ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին..

Նոտագրագիտույուն նախագիծ

Մասնակիցներ`

Ընտրությամբ գործունեության խմբեր ,1-ից 3-րդ դասարաններ

Ժամանակահատված `ուս.տարի

Նպատակը`

• սովորողների երաժշտական կրթում
•նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրներ`

•երաժշտական լսողության զարգացում

•Երաժշտական նոտագրագիտություն

•Ինտոնացիոն մաքուր հնչողություն

•Ստեղծագործական երևակայության զարգացում

•Փոքր մեղեդիների ,ռիթմիկ պատկերների ստեղծում։