Երևանի գիշերներըԽոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)Երաժշտություն: Ալեքսանդր Դոլուխանյան

Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում։

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում։

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում՝
Ինձ տեսնում եմ սև աչքերիդ հայելում։

Leave a comment