Կոմիտասյան օրեր․ Նախագիծ

Երաժշտության ուսուցման նպատակները՝  սովորողների երաժշտական կրթում, նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:Երաժշտության ուսուցման խնդիրները Երաժշտության ուսուցման խնդիրները՝  սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստինրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա, երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,նպաստել դրա յուրացմանը, երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում, երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում, հոգևոր զարգացում, ազգային, հոգևոր […]

Կոմիտասյան օրեր․ Նախագիծ

Առավոտյան ուսումնական ժամերգություն. Փետրվարի 24 Օր…

Առավոտյան ուսումնական ժամերգություն. Փետրվարի 24 Օր՝ Փետրվարի 24Ժամ՝ 09:00Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցիՄասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք… Համակարգող՝ Հարավային դպրոցԽմբավարներ՝ Մարիամ Մնացականյան, Լիլիթ ՎերմիշյանԸնթերցանության համակարգող՝ Անահիտ ՀովսեփյանԼուսաբանումը՝ Լենա Ղազարյան և ընկերներ Ծրագիր՝ Տերունական աղոթք Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:Եւ մի՛ […]

Առավոտյան ուսումնական ժամերգություն. Փետրվարի 24 Օր…

Ավագ դպրոց. Երաժշտության առարկայական ծրագիր

Նպատակը. սովորողների երաժշտական կրթումնրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով: Երգչախմբային արվեստը` սովորողի մոտ, ձևավորում է ճիշտ մտածողություն, զարգացնում է լսողությունը, կողքինին լսելու և զուգահեռ ինքն իր թեման ճիշտ կատարելու կարողություն, երժշտական ճաշակ, նոր երգչախմբային երգերի ուսուցանում, տարածում։ Խնդիրները. .երաժշտական լսողության, ունակությունների զարգացում, . ինտոնացիոն մաքուր երգեցողություն . երաժշտական գրագիտություն, .Երաժշտարվեստի […]

Ավագ դպրոց. Երաժշտության առարկայական ծրագիր

Տղերքը որոնք չկան Առնո Բաբաջանյան

Ծովն է ծփում հասուն բերքի Այգն է բացվում չքնաղ, Ինչ ունեին տվին երկրին Տղերքը որոնք չկան։ Մենք որ ապրում ենք և կերտում Խոսք ենք հղում սրտանց , Մենք ընկերներ տվինք երդում, Ապրել մեզ համար և նրանց, Չոր են դարձել աչքերը մոր, Բայց շիրիմից անհայտ, Մեզ են նայում սիրով մի խոր, Տղերքը որոնք չկան, Մեր հետքերով […]

Տղերքը որոնք չկան Առնո Բաբաջանյան

Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա, ուսուցիչ, գրող Սոկրատեսի համոզմամբ մանկավարժության հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից…համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության …Հոդվածը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր: Դպրոցը, որը երեխային դաստիարակում է որպես անհատ, ձևավորում նրա աշխարհայացքը, ընկալումները պարտավոր է զուտ տեսական գիտելիքներից բացի տրամադրել, զարգացնել այնպիսի հմտություններ որոնք խիստ կարևոր են հետագայում նրանց անձնական […]

Դպրոցական յոթ առարկա։Ջոն Թեյլոր Գատո

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 10.02.2023

Պատասխանատու՝ Ավագ դպրոց։ Մասնակիցներ,ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ ,ծնողներ։ Երգեհոնահար Լիլիթ Առաքելյան։ Ծրագրում` Տերունական աղոթք․  1.Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ […]

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 10.02.2023

Կոմիտասյան օրեր․ Նախագիծ

Երաժշտության ուսուցման նպատակները՝

 սովորողների երաժշտական կրթում,
 նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:
Երաժշտության ուսուցման խնդիրները

Երաժշտության ուսուցման խնդիրները՝

 սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի
նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
 ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա,
 երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
նպաստել դրա յուրացմանը,
 երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
 երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում,
 հոգևոր զարգացում,
 ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
 երաժշտարվեստի զարգացում (երգչախումբ),
 գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
 ընդհանուր զարգացման ապահովում,
 ստեղծագործական երևակայության զարգացում:
Երաժշտության գործունեության ձևերը

  1. Երգեցողություն
  2. Ունկնդրում
  3. Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
  4. Երաժշտա – տեսական գիտելիքներ
  5. Պար

Երաժշտության գործունեության ձևերը՝

10-րդ դասարան

Երգեր

  1. «Երի, երի, երի ջան»
  2. «Ալագյազ սարն ամպել ա»
  3. «Խընկի ծառ»
  4. «Բարակ ես, բարդու ծառ ես»
  5. «Նինըմ, նինըմ»
  6. «Մեր տան իտև»
  7. «Հունձքի երգ»
  8. «Վարդ կոշիկս»
  9. «Էս գիշեր, աշնան գիշեր»
  10. «Ծամ իս թորգի»
  11. «Մուշանի, հայ Մուշանի»
  12. «Շախկըր, շուխկըր»
  13. «Խորոտ էր, կոլոտ էր»
  14. «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր»
  15. «Հայր մեր», Պատարագի երգ, Մ. Եկմալյան
  16. Ներսես Շնորհալի, «Նոր Ծաղիկ»
  17. Սայաթ-Նովա, «Բըլբուլի հիդ»
  18. Սայաթ-Նովա, «Բրոյի, բրոյի»
  19. «Էրեբունի-Երևան», խոսք՝ Պ. Սևակի, եր.՝ Էդ. Հովհաննիսյանի
  20. Տ. Մանսուրյան, «Ես իմ անուշ Հայաստանի»

Հոգևոր շարականներ

  1. Տեր, ողորմեա
  2. Սուրբ ես, Տեր
  3. Սուրբ Աստված
  4. Ազգային օրհներգ
  5. «Ուսումնական ժամերգություն» նախագծով ընտրած հոգևոր շարականներ

Կոմիտաս նախագիծ.

  • Շողեր ջան
  • Անձրև եկավ
  • Երկինքն ամպել է
  • Հո՜յ, Նազան
  • Ալագյազ
  • Ալ այլուղս
  • Երևան բաղ եմ արել
  • Էս առուն
  • Տեր, ողորմեա

    Ազգային ծեսեր նախագիծ

  • Տեառնընդառաջի ծիսական երգ՝ «Տերնդեզ»
  • Բարեկենդանի ծիսական երգ՝ «Գնացեք, տեսեք»
  • Ծաղկազարդի ծիսական երգ՝ «Կարկաչա»
  • Սուրբ Հարութեան ծիսական պարերգ՝ «Յալալի»
    Համբարձման ծիսական երգեր՝
  • «Վիճակի երգ»
  • «Հե՜յ, գյուլ եմ»
  • «Վիճակի երգ» (Շիրակի մարզի տարբերակ)
    Վարդավառի ծիսական երգեր՝
  • Սոնա յար
  • Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ
  • Հա՜յ, Վարդավառ
  • Սուրբ Ծննդեան «Ավետիս»-ներ

Ազգային ծեսեր – նախագծեր, նյութեր
Ամանոր, Սուրբ Ծնունդ
Տեառնընդառաջ
Բարեկենդան
Ծառզարդար
Սուրբ Հարություն (Զատիկ)
Համբարձում
Վարդավառ
Անձրևաբեր ծես

Ծեսերն իրականացնելիս կատարվում են նաև այլ ծիսական, ազգային երգեր,
պարերգեր, որանք կարող են ավելանալ հետազոտական աշխատանքի արդյունքում և
ներառվել ծեսին կատարվող երգացանկի մեջ: