Ուսումնառության առաջին շրջան. ամփոփում


Ուսումնառության առաջին շրջան. ամփոփում

Ուսումնառության առաջին շրջանը կրտսեր դպրոցում բավական հետաքրքիր ու արդյունավետ էր: Իրագործված նախագծերից կառանձնացնեի.

1.Ինչն է ստացվել
• Սովորողները յուրացրել են ,ազգային Կոմիտասյան երգերը,այցելելով Թանգարան ինստիտուտ `ավելին իմացել Կոմիտասի մասին։

• գիտեն՝ ինչն է բնորոշ ազգային ծեսին, կարողանում են կազմակերպել և իրականացնել այն։

• գիտեն հացթխիկի,Հարիսայի ծեսի ,Խաղողածեսի մասին երգերը,երգում են ,մաքուր հնչողությամբ։


• ընտրությամբ գործունեություն. 1-3 դասարանի սովորողները ,ճանաչում են նոտաները ,կարողանում նվագել մաքուր հնչողությամբ ,սովորել են ,ձեռքի դրվածք,ճիշտ շնչառություն։

• Ռիթմական վարժություններ .

•Ռիթմի զարգացում

Բոլոր տարիքային խմբերում իրականացրել ենք տարբեր ռիթմիկ վարժություններ ,որոնք օգնում են երեխային զգալ երգի ռիթմիկ պատկերը և վերարտադրել այն ծափերով , դոփյուններով ,մատների ճթթոցներով ։

2.Ինչը չի ստացվել

Այն բոլոր աշխատանքները ,այն նախագծերը ,համերգները ,որոնք իրականացվել են այս ամիսների ընթացքում,կարծում եմ ստացված է , փոքրիկ վրիպակներ կան ,սակայն դրանք չեն անդրադարձել ընդհանուր ուսուցման որակի վրա։

3.Ինչ զարգացում կունենա աշխատանքը,իրականացրած նախագծերը

Զարգացում միանշանակ կա և կլինի ,այն շարունակական պետք է լինի ,զարգացումը պայմանավորված է նրանով թե սովորողը որքան է հետաքրքրված այդ ամենով ,իսկ մենք ականատեսն ենք այն բանի ,որ սովորողները սիրով և հետաքրքրությամբ մասնակցում են իրականացվող միջոցառւմներին ,ծեսերին ,համերգներին։

Leave a comment