Խաղեր, խաղերգեր. նախագիծ

Նպատակ

• Ազգային մշակույթի յուրացում

• ազգային խաղի ուսուցում,յուրացում

• երաժշտական ճաշակի ձևավորում

• խաղի միջոցով երգի ուսուցում

Խնդիրներ

• խաղերգեր ուսուցում,կատարում

• ինքնաշեն շրխկան նվագարաններ ստեղծում

• խաղով ,բնական շարժումով երգի յուրացում

• բնական շարժումով երգերի բեմադրություն

• խաղերգերի տեսագրում, ձայնագրություն, համերգ:

Ընթացք

• շրխկան, ինքնաշեն և տարբեր շրխկաններով երգերին նվագակցելու հմտությունների ստեղծում

• խաղերգերը ուսուցանել 5-6 տարեկանների խմբերին, 1-3-րդ դասարաններին

• ծանոթանալ խաղերգերին, նրանից բխող շարժումներով ստեղծել խաղային միջավայր

• տեսագրել խաղերգերը, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում

• պատրաստել համերգային հագուստներ, խաղերգին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

• կիմանա խաղերգերը

• կկարողանա երգել և խաղալ

• կլինի ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Leave a comment