Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Վայրը`ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օր մարտի 22 ժամ` 09:00 09:15

Պատասխանատու`Արևելյան դպրոց

Իրականացումը`հոգևոր Հայաստան ,հոգևոր երգեր ,շարականներ«Հայոց Հանրային բաց հոգևոր դպրոց»

Նվագակցությունը`Լիլիթ Առաքելյանի

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Մանուկների աղոթք. Վիվիեն Կարապետյան

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե Սուրբ Խաչով,
Հայր մեր
Դու պահապան մեր…

Ն.Շնորհալի «Առաւօտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

«Սուրբ Աստված»

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

Հրաշափառ Աստված -Արևելյան դպրոցի երգեցիկ խումբ

Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամող.
որ յառաջ գիտութեամբ զփրկությիւն Հայաստանեայց սկզբնաւորեալ.
ի պարթևական մեղապարտ ազգէն լուսաւորիչ մեզ շնորհեցեր.
վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ կեցո զմեզ.
այժ եւ ի քո ահաւոր գալստեանն:
Թագաւոր երկնաւոր. զեկեղեցի Քո անշարժ պահեա.
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Գրաբարի ընթերցում․

Հատված Երգ երգոցից

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Զարթիք փառք իմ

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա

«Քրիստոս ի մեջ» խմբավար`

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

«Տէր ողորմեա»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

«Հայրապետական Մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment